«Ռոստով»-«Ուրալ». Վարազդատ Հարոյանը հյուրերի մեկնարկային կազմում է
Ռուսաստանի առաջնության վերջին տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» հյուրընկալվում է «Ռոստովի» կողմից:
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հյուրերի մեկնարկային կազմում դուրս կգա խաղադաշտ, իսկ հարձակվող Էդգար Մանուչարյանը, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Ուրալից», հայտավորված չէ այս խաղին:
Հայաստանի հավաքականի նորեկ Խորեն Բայրամյանը ևս բացակայում է «Ռոստովի» հայտացուցակից:
Հանդիպումը կմեկնարկի ժամը 15:00-ին, և կկայանա «Ռոստով Արենայում»: