Արսեն Վենգերը կարիերան շարունակելու չորս տարբերակ ունի
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից, որտեղ աշխատել է 22 տարվա ընթացքում:
68-ամյա մասնագետը կարիերան շարունակելու չորս տարբերակ ունի,- հաղորդում է Telefoot-ը:
Չինաստանի կառավարությունը կարող է Վենգերին վստահել երկրում ֆուտբոլի զարգացումը: Նա կարող է գլխավորել Ճապոնիայի հավաքականը:
Չի բացառվում, որ Արսենը կարող է աշխատանքի անցնել Դորտմունդի «Բորուսիայում» կամ ֆրանսիական ՊՍԺ-ում: