Ավստրալիայում երկու սթաֆորդշիրյան բուլտերիերները գրավել են համացանցի օգտատերերի սրտերը (լուսանկարներ)
Շները մարդկանց լավագույն բարեկամներն են. նրանք հավատարիմ են, կենսուրախ և խելացի, ահա թե ինչու շատերն առանց երկար մտածելու հենց նրանց են ընտրում որպես ընտանի կենդանիներ:
Զարմանալի չէ, որ հաճախ շները հայտնվում են ոչ միայն իրենց խնամող ընտանիքի անդամների, այլ նաև այլ մարդկանց ուշադրության կենտրոնում:
Այսպես, Ավստրալիայում բնակվող Դերեն և Ֆիլիպ անունով սթաֆորդշիրյան բուլտերիերները համացանցի նոր աստղերն են: Չնայած նման արտաքիններին՝ նրանք եղբայրներ չեն: Շների տեր Ջենիֆեր Մաքլինի խոսքով՝ ինքը սկսել է պահել կենդանիներին մի տարի տարբերությամբ:
Մաքլինը նշել է, որ շները սիրում են ամենուր միասին լինել, ինչպես նաև՝ նման հագուստ կրել:
Big Picture կայքը ֆոտոշարքով ներկայացրել է Դերենի և Ֆիլիպի առօրյան, որը և հրապարակում ենք ստորև.