Արցախի փողոցը՝ բախումներից հետո
Կեսօրին ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց Արցախի փողոցով խաղաղ
քայլերթով շարժվող ցուցարարների նկատմամբ։ Ցուցարարներից ոմանք տուժեցին,
տեղափոխվեցին հիվանդանոց։ Այստեղից բերման ենթարկեցին և ժամեր անց
ձերբակալվեցին ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և
Սասուն Միքայելյանը: