Լեւոն Բարսեղյանին ազատ են արձակել, Դավիթ Սանասարյանին՝ բերման ենթարկել
Րոպեներ առաջ Գյումրիի ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը գրառում է արել՝ հայտնելով. « Մի դաստա մեղադրանք ներկայացրին ու բաց թողեցին: Ձյուն գա վրա գլխուդ Սերժիկ»: Իսկ քաղաքացիական ակտիվիստ, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը բերման է ենթարկվել: Չի բացառվում, որ նրան ձերբակալեն: