ՀՀ-ում ԵՄ պատվիրակության և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների հայտարարությունը Հայաստանում ընթացող վերջին քաղաքական զարգացումների վերաբերյալ
Սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանի անցմանը խորհրդարանական համակարգի հետևեցին նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությունը ս.թ. ապրիլի 9-ին և Սերժ Սարգսյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում ս.թ. ապրիլի 17-ին: Հայաստանի Ազգային ժողովը ս.թ. ապրիլի 11-ին միաձայն վավերացրեց Հայաստանի և Եվրոպական միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը: Այս համատեքստում Եվրոպական միությունը վստահ է, որ Հայաստանի կողմից նոր ջանքեր կգործադրվեն բարեփոխումների […]