Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա․ ԱԻՆ
Հայաստանի տարածքում ապրիլի 17-18-ը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 19-ի ուշ երեկոյան, 20-21-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը ապրիլի 17-19-ը կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 8-10 աստիճանով, ապրիլի 20-ի ցերեկը, 21-ին կնվազի 5-7 աստիճանով:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում և Մեղրիի լեռնանցքում առկա է մառախուղ: