Պերուի նախագահը հրաժարական է ներկայացրել՝ ձայների գնման շուրջ սկանդալի պատճառով
Պերուի նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկին հարավամերիկյան երկրի կոնգրեսին է ներկայացրել առաջիկա հրաժարականի մասին դիմումը՝ պայմանավորված կոնգրեսականների ձայները գնելու հետ կապված սկանդալով:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկու կառավարական աղբյուրի, 79-ամյա նախագահը, որը նախկինում որպես բանկիր է աշխատել Նյու Յորքի Ուոլ Սթրիթ գործարար փողոցում, հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ:
Հաղորդվում է նաև, որ ապրիլին Կուչինսկին հանդիպում պետք է անցկացներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պերուի կոնգրեսը հավանություն է տվել նախագահի իմփիչմենթի գործընթաց սկսելուն: