PFA. Մոհամեդ Սալահը` Պրեմիեր լիգայի փետրվարի լավագույն ֆուտբոլիստ
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը PFA-ի վարկածով Պրեմիեր լիգայի փետրվարի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել:
Այս մասին տեղեկացնում է «մերսիսայդցիների» պաշտոնական կայքը:
Եգիպտացի հարձակվողը ստացել է երկրպագուների ձայների 37 %-ը: Նշենք, որ փետրվարին Սալահը Պրեմիեր լիգայի շրջանակում դարձել է 4 գոլի հեղինակ:
Երկրորդ տեղում Ռոբերտու Ֆիրմինուն է (19 %): Մրցանակի համար պայքարում էին նաև «Սթոք Սիթիի» դարպասապահ Ջեք Բաթլենդը, «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Կրիս Սմոլինգը, «Բրայթոնի» կիսապաշտպան Պասկալ Գրոսը և «Չելսիի» հարձակվող Էդեն Ազարը: