Պուտինի և Էրդողանի հանդիպումը նախատեսվում է անցկացնել ապրիլին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը նախատեսվում է իրականացնել Թուրքիայում ապրիլի սկզբին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է թուրք փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:
«Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև բանակցությունները Սիրիայում առկա խնդիրների կարգավորման հարցով շարունակվում են: Մարտի 14-ին Մոսկվայում հանդիպում կկայանա մեր արտգործնախարարների մասնակցությամբ: Մարտի 16-ին Աստանայում կկայանա եռակողմ հանդիպում Իրանի մասնակցությամբ», - լրագրողներին հայտնել է Բոզդաղը:
Նրա խոսքով՝ Պուտինի և Էրդողանի հանդիպումը նախատեսվում է իրականացնել ապրիլի սկզբին Թուրքիայում, սակայն ամսաթիվը դեռևս չի որոշվել: Հանդիպումից հետո, ինչպես սպասվում է, կանցկացվի ՌԴ-Թուրքիա-Իրան գագաթնաժողովը Սիրիայի հարցով: