Իսրայելում ավարտվել է Մարսի վրա կյանքի իմիտացիայի և գիտական առաքելության աշխատանքի փորձարկումը
Իսրայելի Նեգև անապատում ավարտվել է Մարսի վրա կյանքի իմիտացիայի և գիտական առաքելության աշխատանքի փորձարկումը, որը տևել է 4 օր: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իսրայելի գիտության և տեխնոլոգիաների նախարարությանը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ փորձարկումն անցկացվել է անապատի սրտում գտնվող Միցպե Ռամոն խառնարանում կառուցված համապատասխան շինությունում՝ Մարսի մակերևույթին D-Mars կայանի սիմուլյատոր-մակետում:
Նշվում է, որ փորձարկման մասնակիցները ստուգել են մարդկության՝ դեպի Մարս կայանալիք առաքելության հետ կապված տարբեր ոլորտներ. կապի համակարգերի փորձարկում, երկարատև մեկուսացման հոգեբանական հետևանքներ, ճառագայթային ֆոնի չափումներ և կյանքի նշանների որոնում հողի մեջ:
Հիշեցնենք, որ առաջին արշավը մեկնարկել է փետրվարի 15-ին: Փորձարարական առաքելությանը մասնակցել է վեց հետազոտող։ Կայանի մակերեսը 50 քմ է:
D-Mars-ի կազմակերպիչների խոսքով՝ նախագծի նպատակը «տիեզերական հետազոտություններում Իսրայելի համար առաջնային տեղ ապահովելն է»: