Microsoft-ը վերջնականապես «կթաղի» Windows Phone-ը
Windows Insider ծրագրի ավագ մենեջեր Բրենդոն Լեբլանը հայտնել է, որ կորպորացիան չի պլանավորում թողարկել Windows 10 Mobile համակարգի թեստային տարբերակները: Սա նշանակում է, որ ծրագրային ապահովումը կդադարի թարմացվել: Այս մասին գրում է SlashGear-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Windows 10 Creators Update-ի թողարկումից հետո մշակողները հայտարարել են Windows 10-ով աշխատող նոր սարքերի թողարկումը դադարեցնելու մասին՝ շուկայում փոքր բաժին ունենալու և անկախ մշակողների կողմից թույլ աջակցության պատճառով:
Ընդ որում, համակարգի թեստային տարբերակները շարունակել են լույս տեսնել. 1709 տարբերակի համակարգի վերջին թողարկումը լույս է տեսել 2008 թվականի հունվարի հինգին:
Նշվում է, որ Windows 10 Mobile-ի վերջին տարբերակի աջակցությունը կավարտվի 2019 թվականի դեկտեմբերի տասին: Համապատասխանաբար, մշակողները կշարունակեն համակարգի խոցելիության ուղղումներ թողարկել, սակայն բուն համակարգը կդադարի զարգանալ: