«Աթլետիկի» պաշտպանը խզել է պայմանագիրն ակումբի հետ
Բիլբաոյի «Աթլետիկը» պաշտոնապես հայտարարել է, որ թիմի պաշտպան Էմերիկ Լապորտը լքում է ակումբը:
23-ամյա ֆուտբոլիստը խզել է իր պայմանագիրը բասկյան ակումբի հետ:
«Աթլետիկի» մամուլի ծառայությունը չի հայտարարել, թե որ ակումբում է շարունակելու կարիերան Լապորտը, սակայն ըստ միջազգային լրատվամիջոցների, ֆրանսիացի պաշտպանը պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Ամենայն հավանականությամբ, «քաղաքաբնակները» 65 մլն եվրո գումար են հատկացրել պաշտպանին, իսկ վերջինս այդ գումարով վճարել է իր հրաժարագինը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Լապորտը մասնակցել է Իսպանիայի առաջնության 19 հանդիպման: