Արմաշի ավագանու անդամը համայնքի մանկապարտեզին հիմնական սնունդ մատակարարողն է
Արարատի մարզի Արմաշ համայնքի մանկապարտեզ ՀՈԱԿ-ը հունվարի 18-ին իր կարիքների
համար սննդամթերքի ձեռքբերման նպատակով պայմանագրեր է կնքել: Ձեռք բերվող
ապրանքների զգալի մասի մատակարար է դարձել անհատ ձեռնարկատեր Ռոբերտ
Զեյնալյանը: Վերջինս Արմաշ համայնքի ավագանու անդամ է և համայնքապետ Հակոբ
Զեյնալյանի ազգականը: