Մահացել է Սարգիս Հացպանյանը
Հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից Սարգիս Հացպանյանը մահացել է։ Այս մասին տեղեկանում ենք գործչի ֆեյսբուքյան էջից, որտեղ նրա մարտական ընկերներն էլ հայտնել են ցավալի լուրը։ Ըստ գրառումների՝ Հացպանյանն առողջական խնդիրներ է ունեցել։