«Արսենալը» Սանչեսի տրանսֆերի դիմաց պահանջում է 35 մլն ֆունտ
«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել «Արսենալի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսին, ում գործող պայմանագրի ժամկետը «զինագործների» հետ լրանում է ամռանը: Այս մասին տեղեկացնում է «The Telegraph»-ը:
Լոնդոնյան ակումբը չիլիացու տրանսֆերի դիմաց պահանջում է 35 մլն ֆունտ ստերլինգ, սակայն «քաղաքայինները» Սանչեսի համար պատրաստ են վճարել միայն 20 մլն ֆունտ ստերլինգ:
Բացի այդ, «Արսենալը» ցանկանում է Սանչեսին վաճառել այլ առաջնությունում հանդես եկող ակումբի, սակայն չիլիացին մտադիր է շարունակել ելույթներն Անգլիայում:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ալեքսիս Սանչեսը մասնակցել է 21 հանդիպման, դարձել 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: