ՌԴ-ում նախագահ դառնալ ցանկացողների աննախադեպ թիվ է գրանցվել
ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Եվգենի Շևչենկոն հայտնել է, որ վերջին տարիներին առաջին անգամ նախագահ դառնալ ցանկացողների մեծ թիվ է գրանցվել:
«Վերջին տարիներին թեկնածուների նման քանակություն իսկապես առաջին անգամ է գրանցվում: Հավանաբար, դա պայմանավորված է նրանով, որ քիչ քանակությամբ ստորագրություններ է պետք ներկայացնել: Երկրորդ հերթին, ընդհանուր առմամբ, ավելացել է կուսակցությունների թվաքանակը՝ նախորդ ընտրությունների համեմատ, և շատերն են որոշել իրենց մասին հայտարարել և մասնակցել նախագահական ընտրություններին», - Gazeta.ru-ն մեջբերում է Շևչենկոյի խոսքը:
Ինչպես վերջինս պարզաբանել է, խորհրդարանական ընտրություններին թեկնածուների ցանկ ներկայացնելու համար կուսակցությունները պետք է փաստաթղթեր ներկայացնեն առնվազն 200 մարդու համար, իսկ մեկ թեկնածուի համար փաստաթուղթ հավաքելն ավելի հեշտ է:
Նշվում է, որ դեկտեմբերի վերջին նախագահի պաշտոնի համար մրցապայքարին միանալու 60 հայտ է ներկայացվել, որոնցից 21-ը՝ կուսակցություններից: