Հանրապետության տարբեր հատվածներում արգելափակվել են ավտոմեքենաներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին՝ ժամը 13։22-ին, ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «BMW» մակնիշի 09 OU 947 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
Հունվարի 2-ին՝ ժամը 11:24-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սադունց գյուղի ավտոճանապարհին «Honda Fit» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Honda Fit» մակնիշի 35 OC 424 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտի մեջ: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
Հունվարի 2-ին՝ ժամը 10:06-ին, ահազանգ է ստացվել, որ Ապարան-Ռյա Թազա ավտոճանապարհին «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին «Նիվա» մակնիշի 164 LL 60 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1983 թ. ծնված Ա. Ա.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: