Մոուրինյուն խոսել է Լուկակուի առողջական վիճակի մասին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է թիմի հարձակվող Ռոմելու Լուկակուի առողջական վիճակի մասին:
«Ռոմելուն խնդիրներ չունի: Հնարավոր է՝ նա մասնակցի ուրբաթ կայանալիք խաղին: Թթվածնային դիմակը պարզապես նախազգուշություն էր բժշկի կողմից: Ռոմելուն հանդերձարանում է եղել և ուշագնաց չի եղել: Նա գիտակցել է, թե ինչ է կատարվել «Սաութհեմփթոնի» հետ խաղում»,-պորտուգալացու խոսքն է մեջբերում «Sky Sports»-ը:
Նա հավելել է, որ Ռոմելուն ցանկանում էր մասնակցել «Էվերթոնի» հետ խաղին, սակայն իրենք թույլ չեն տվել:
«Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր թիմի ֆուտբոլիստին, այդ իսկ պատճառով նրան հանգիստ է տրվել»,- ասել է պորտուգալացին։