Արտակարգ դեպք Եղեգնաձորում. հյուրանոցային համալիրում դաժան ծեծի է ենթարկվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցը. shamshyan.com
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 258 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով երեկ՝ հունվարի 1-ին, հարուցվել է քրեական գործ, հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ժամը 08։30-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ՝ 51-ամյա Հայկ Գալստյանը Ոստիկանության Եղեգնաձորի բաժին հայտնել է, որ նույն օրը Եղեգնաձորի Երևանյան խճուղու թիվ 1 հասցեում գործող «Դավիթ Մարտիրոսյան» ԱՁ-ի հյուրանոցային համալիրում անծանոթ 2 քաղաքացի առանց պատճառաբանության, անհիմն վիճաբանել են իր հետ, որի ընթացքում ինքը ծեծի է ենթարկվել։
Հ. Գալստյանը տեղեկացրել է նաև, որ ծեծողներից մեկը, ում անունը հետո ինքը ճշտել է՝ Ֆրունզե, Mercedes մակնիշի 888 81 համարանիշի (տառերը չի կարողացել հիշել), ավտոմեքենայի սրահից դանակը վերցրել և հարվածել է իր աջ ձեռքին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ նշված անձինք կոտրել են նշված հյուրանոցային համալիրի թիվ 2 սենյակի դուռը, մտել ներս, այնտեղից գողացել «ՄՌ-153» տիպի որորդական ողորկափող հրացանը։
Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության, Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի և Վայոց Ձորի մարզային քննչական վարչության ծառայողները պարզել են, որ Հ. Գալստյանին ծեծի ենթարկողներն են Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ՝ 26-ամյա Ֆրունզե Բադալյանը և 40-ամյա Վահե Բադալյանը։
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։