Լրատվամիջոցներ․ Թրամփը պատրաստվում է այսօր ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք
![Լրատվամիջոցներ․ Թրամփը պատրաստվում է այսօր ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք](https://gdb.rferl.org/7F00CED1-97EC-491B-99C5-CB40044B4FA8_cx0_cy4_cw0_w800_h450.jpg)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը այսօր պատրաստվում է ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք և սկսել ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու գործընթացը: Այս մասին հայտնում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյաներին:
Սա, հիշեցնենք, Թրամփի նախընտրական խոստումներից էր:
Հիսուն տարի առաջ Իսրայելը բռնակցել է Երուսաղեմը և այն հռչակել մայրաքաղաք, ինչը միջազգային հանրությունը հրաժարվում է ընդունել: Պաղեստինցիները Երուսաղեմը համարում են իրենց ապագա պետության մայրաքաղաքը:
Արաբական ու մահմեդական աշխարհի առաջնորդները նախազգուշացրել են, որ ԱՄՆ նախագահի այս քայլը կարող է բռնությունների պատճառ դառնալ: