Չեմպիոնների լիգա D. խումբ «Բարսելոնան» և «Յուվենտուսը» հաղթեցին (տեսանյութ)
Չեմպիոնների լիգայի D խմբում կայացան 6-րդ տուրի հանդիպումները:
«Բարսելոնան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց ՄՍպորտինգին»: Խաղի 59-րդ րոպեին անկյունայինի փոխանցումից հետո Պակո Ալկասերը բացել է հաշիվը:
Մրցավարի ավելացրած առաջին րոպեին «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ժերեմի Մատյոն պատահմամբ գնդակն ուղարկել է սեփական դարպասը:
Խմբի մյուս խաղում Թուրինի «Յուվենտուսը» մրցեց «Օլիմպիակոսի» հետ:
Խաղի 15-րդ րոպեին «Ծեր սինյորայի» կիսապաշտպան Խուան Կուադրադոն բացեց հանդիպման հաշիվը: Վերջին րոպեին Բերնարդեսկին դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ:
Խմբային փուլի ավարտից հետո «Բարսելոնան» 14 միավորով խմբի առաջատարն է: 11 միավորով «Յուվենտուսը» կատալոնացիների հետ դուրս է գալիս փլեյ օֆ: 7 միավոր ունեցող «Սպորտինգը» ԵԼ-ում է, իսկ «Օլիմպիակոսը» 1 միավորով եզրափակում է խումբը: