Добавить новость
World News in Armenian





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


Հայ-իսրայելական հարաբերությունները երբեք այնքան մոտ չեն եղել մտահոգիչ հարցերի քննարկմանը, որքան հիմա. Կարեն Վերանյան

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նաբանդյանի այցելությունը Իսրայել քաղաքական, դիվանագիտական, իրավական հիմքեր է ստեղծում, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդիրը բարձրաձայնվի Իսրայելում: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, փորձագետ Կարեն Վերանյանը: Վերջինս նշեց, որ դա, սակայն, ամենևին չի նշանակում, որ առաջիկա մեկ կամ երկու ամսում Իսրայելը պաշտոնապես կճանաչի Հայոց Ցեղասպանությունը: Ըստ նրա՝ նման գործընթացը սկսելու համար նախ կողմերը պետք է համագործակցության հիմքեր դնեն, որը կարող է արտահայտվել երկու երկրներում դեսպաններ նշանակելով:

- ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնել էր Իսրայել, ինչից հետո հայտարարել էր, որ հայկական կողմն ակնկալում է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում:  Ձեր կարծիքով՝ ի՞նչը կարող է «ստիպել» Ադրբեջանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

- Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մեկ անգամ չէ, որ բարձրացվել է հայկական կողմից: Եղել են ժամանակներ նաև, երբ Ցեղասպանության հարցը դրվել է Իսրայելի օրենսդիր մարմնի կողմից: Տեղի հայկական համայնքի լոբբիստական խմբերի աջակցությամբ Իսրայելի խորհրդարանական մի շարք ուժեր տարբեր ժամանակներում բարձրացրել են այդ հարցը, բայց, ինչպես ակնկալվել է, լուրջ առաջընթաց հարցի դրական լուծման հետ կապված չի եղել: Իսրայելը հարցին պաշտոնական մոտեցում ցույց չի տվել և չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ուզում եմ նշել, որ հայկական կողմը Իսրայել էր հրավիրվել բարձր ղեկավարության կողմից, ինչից կարելի է ենթադրել, որ ակնկալիքներ կան նաև այլ հարցերի առարկայական լուծման հետ կապված, որոնք մտահոգում են Հայաստանին: Հայ-իսրայելական հարաբերությունները դեռևս այդքան մոտ չեն եղել այդ հարցերի քննարկմանը: Սա նշանակում է, որ Է. Նալբանդյանի այցելությունը քաղաքական, դիվանագիտական, իրավական հիմքեր է ստեղծում, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդիրը բարձրաձայնվի Իսրայելում: Բայց սա չի նշանակում, որ առաջիկա մեկ կամ երկու ամսում Իսրայելը պաշտոնապես կճանաչի Հայոց Ցեղասպանությունը:

Նախ և առաջ, կողմերը պետք է երկկողմ հարաբերությունների տեսանկյունից կարևոր հարցերի շրջանակներում գան որոշակի կոնսենսուսի, փոխըմբռնման՝ թե՛ հայկական, թե՛ իսրայելական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն այս ուղղությամբ:

- Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն:

- Առաջին հերթին խոսքը դեսպանների փոխանակման մասին է: 25 տարի է, հարաբերություններ կան Հայաստանի ու Իսրայելի միջև, չնայած չգիտեմ, թե ինչքանով է կարելի դրանք հարաբերություններ որակել, բայց լուրջ դիվանագիտական գործակցություն չկա: Այնինչ, մեծապես ընդլայնվում է դիվանագիտական մոտեցումների դաշտը: Հայաստանի անկախության ճանաչումից ի վեր երբևէ չի եղել իրավիճակ, երբ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի բարձրաձայնման մասին Իսրայելի իշխանությունները խոսեն: Բայց, կրկնում եմ, աշխատանք է պետք տանել, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հայկական կողմը մշտապես բարձրացրել է հարցը, բայց որակապես այսպիսի իրավիճակ նախկինում չի եղել: Սա լավ հնարավորություն է մեզ համար, որից օգտվել է պետք:

- Պարոն Վերանյան,  ի՞նչն է խանգարում կողմերին փոխզիջումներ անել՝ հայ-իսրայելական հարաբերությունների կարգավորման համար:

- Չեմ կարծում, որ փոխզիջումների խնդիր է դրված: Կողմերը կարող են  իրենց երկրների շահերից ելնելով քննարկել հարցեր, որոնք մտահոգիչ են նրանց համար: Հայկական կողմն օրինակ կարող է բարձրացնել Իսրայել-Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցության հարցը, ինչի արդյունքում Իսրայելի մոտեցումները կարող են փոքր-ինչ փոխվել, բայց սա չի նշանակում, որ Իսրայելը կսահմանափակվի Ադրբեջանին զենք մատակարարելու հարցում: Ամեն դեպքում, այս այցելությամբ Իսրայելի ղեկավարությունը ավելի խորքային պատկերացում կկազմի, թե ինչ մտահոգություններ ունի հայկական կողմը: Եթե մինչ այդ իսրայելա-ադրբեջանական ռազմական համագործակցության համատեքստում հայկական գործոնը չէր դիտարկվում, հիմա կարող է դիտարկվել:

Իսրայելական կողմը Նալբանդյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ խոսվել է նաև Իրանի ու Իսրայելի հարաբերությունների մասին: Խոսվել է այն տեսակետի շուրջ, որ Իրանը ընդլայնում է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում և բնականաբար, հայկական կողմն ունի որոշակի դիրքորոշում այս կապակցությամբ՝ զարգացնել Իրանի հետ հարաբերությունները, որը արտահայտվել է հանդիպման ժամանակ: Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը պետք է ոչ թե հակադրվի հայ-իրանական համագործակցությանը, այլ՝ համադրվի:

Իսկ զիջումները տեսական հարթության խնդիր են, քանի որ, ըստ էության, Հայաստանի ու Իսրայելի միջև չկան լուրջ, խորքային, բազմակողմանի համագործակցության եզրեր:

- Կարելի՞ է արդյոք ակնկալել հայ-իսրայելական հարաբերություններում դրական տեղաշարժ կամ Հայոց ցեղասպանության ճանաչում, երբ չունենք դիվանագիտական հարաբերությունների առկայության դրսևորման բաղադրիչներից մեկը՝ արտակարգ ու լիազոր դեսպաններ երկու երկրներում էլ:

- Որևէ խոչընդոտ չկա այդ հարցը բարձրացնելու համար: Այո, չունենք դեսպաններ, բայց դիվանագիտական հարաբերություններ ունենք, այլ հարց է՝ դրանք բավարարո՞ւմ են մեր սպասելիքներին, թե ոչ: Կարծում եմ, որ այդ հարցը առավել առարկայական կարող է քննարկվել, երբ քաղաքական ենթատեքստը թուլանա: Ինչ վերաբերում է ձեր հարցին, ասեմ, որ այդ երևույթները միմյանց հետ խիստ կապված չեն, բայց, քանի որ երկկողմ հարաբերությունները բավական թույլ մակարդակում են, շատ մեծ աշխատանք պետք է տարվի՝ ճկուն մոտեցումներ մշակելու համար:

Վերջերս, եթե հիշում եք, Իսրայելի տարածքային համագործակցության նախարարն էր եկել Հայաստան, ստորագրվել էին մի շարք պայմանագրեր և դրանք կարող են օգնել համագործակցության ամրապնդմանը: Կարծում եմ, որ սա մեծ հնարավորություն կլինի կողմերի համար մտահոգիչ խնդիրները բարձրացնելու տեսանկյունից, քան այն, որ Իսրայելի օրենսդիր մարմինը նորից բարձրացնի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Որպեսզի այդ հարցում շոշափելի արդյունքներ լինեն, դրա համար համագործակցության հիմք է պետք:



Загрузка...

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net