Հայտնի է դարձել, թե ինչ ձեռագործ աշխատանք է Բեռլուսկոնին նվիրել Պուտինին 65-ամյակի առթիվ
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ժամանել է Սոչի՝ մասնակցելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան տարեդարձին և նրան ձեռագործ ծածկոց է նվիրել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ծածկոցի վրա պատկերված է երկու քաղաքական գործչի ձեռքսեղմման տեսարանը՝ Սուրբ Վասիլիի տաճարի և Կոլիզեումի ֆոնին:
Հիշեցնենք, որ բրիտանական Matchless ապրանքանիշը հատուկ հագուստի հավաքածու է ստեղծել Պուտինի պատվին, որը կհամալրի «Հերոսներ» սահմանափակ քանակությամբ արտադրվող հագուստների շարքը: