Ֆորմուլա-1. Հեմիլթոնը հաղթել է Ճապոնիայի Գրան պրիում և մոտ է չեմպիոնությանը
Ֆորմուլա 1-ի «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը հաղթել է Սուզուկիում կայացած Գրան Պրիում:
Բրիտանացու համար այս հաղթանակը 8-րդն է մրցաշրջանում և 61-րդը կարիերայում: Երկրորդ տեղում էր Մաքս Ֆերստապենը «Ռեդ Բուլից», իսկ եռյակը եզրափակել է նրա թիմակից Դանիել Ռիկյարդոն:
Այսպիսով, Հեմիլթոնը մոտակա հետապնդողից՝ «Ֆերարիի» ներկայացուցիչ Սեբաստիան Ֆետելից առաջ է անցել 59 միավորով: Բրիտանացին հնարավորություն ունի չորրորդ չեմպիոնությունը ձևակերպել արդեն հաջորդ Գրան Պրիում: