Չինուհին թռչող ապակյա մեքենաների նախագիծ է մշակել Renault-ի համար
Renault ընկերությունը բրիտանական արվեստների և դիզայնի քոլեջի հետ համատեղ մրցույթ է իրականացրել ուսանողների շրջանում, որի շրջանակներում մասնակիցները պետք է ապագայի տրանսպորտային միջոցը մշակեին:
Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն, մրցույթում հաղթող է ճանաչվել 23-ամյա չինուհի Յուչեն Ցաին՝ ներկայացնելով թռչող ապակյա «պղպջակների» նախագիծը:
Նրա գաղափարն ստացել է The Float անվանումը: Տրանսպորտային միջոցն իրենից ներկայացնում է ապակյա գունդ՝ առանց անիվների. Սարքը կարող է տեղաշարժվել ցանկացած ուղղությամբ՝ մագնիսական ուժի օգտագործմամբ:
Այն նախատեսված է մեկ կամ երկու մարդու համար: «Պղպջակները» հնարավորություն են տալիս փոխել նստելատեղի և ապակու թափանցիկության կարգավորումները: