Հարձակում թուրքական դպրոցի վրա
Առնվազն 16 մարդ է վիրավորվել Թուրքիայի հարավում գտնվող դպրոցներից մեկի վրա այսօր տեղի ունեցած հարձակման հետևանքով։
Միջադեպը տեղի է ունեցել Շանլիուրֆա նահանգում։ Թուրքական աղբյուրների փոխանցմամբ՝ հարձակման հեղինակը դպրոցի աշակերտներից մեկն է, որ հարձակումն իրականացնելուց հետո ինքնասպան է եղել։ Հարձակման ընթացքում տուժածներից 15-ը աշակերտներ են, մեկը՝ ուսուցիչ։