«Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը մերժվել է օրենքի խախտումների հիմքով
2024 թվականի ապրիլի 19-ին Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացված նոր ստեղծվող կուսակցության պետական գրանցման դիմումը Գործակալության կողմից 2024 թվականի մայիսի 16-ին վերադարձվել է՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով, ինչպես նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված պահանջների չպահպանման, հետևաբար՝ կուսակցության պետական գրանցման օրենքով նախատեսված բովանդակային հիմքերով։