Աշոտ Փաշինյանին առևանգելու ոչ մի փորձ չի եղել, ապատեղեկատվություն է. «Որդիների կանչ» ՀԿ նախագահ
Աշոտ Փաշինյանին առևանգելու ոչ մի փորձ չի եղել, ապատեղեկատվություն է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Որդիների կանչ» ՀԿ նախագահ Վահիկ Սահակյանը:
Նա տեղեկացրեց, որ քիչ անց ՀԿ-ն հանդես կգա հայտարարությամբ՝ ներկայացնելու՝ ինչ է տեղի ունեցել:
Հարցին՝ արդյոք Ոստիկանությունից կապ են հաստատել իրենց հետ՝ Սահակյանը բացասական պատասխան տվեց. «Մինչև այս պահը որևէ մեկը մեզ հետ կապ չի հաստատել»:
Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ»-ն այսօր լուր էր հրապարակել, որ իր տեղեկություններով՝ այսօր՝ 15:00-ի սահմաններում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն` Աշոտ Փաշինյանին, իր տան մերձակայքից փորձել են առևանգել: