Հայաստանի նախալեռներում և հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, շոգը կնահանջի 2-3 աստիճանով
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ Հայաստանի նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
«Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 21-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում օգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում մինչև 13-15 մ/վ: