Ալմաթիում երեկոյան նորից հրաձգություն է սկսվել
«Միր-24» հեռուստակայանի թղթակցի փոխանցմամբ, բախումները տեղի են ունենում Ալմաթիի Հանրապետության հրապարակի շրջանում:
Զինվորականները հավաքված մարդկանց բարձրախոսներով կոչ են անումանհապաղ հեռանալ հրապարակից և դրան հարող փողոցներից:
Ավելի վաղ հաղորդվել է, որ զինծառայողները մաքրել են այդ շրջանը բողոքի ակցիայի մասնակիցներից, սակայն հետագայում նրանց մի մասը, հավանաբար, վերադարձել է Հանրապետության հրապարակ: