Ֆրանսիայում հաստատվել է Նոտր Դամի տանիքի վերականգնման նախագիծը
Նոտր Դամ տաճարի մի մասի վերականգնման նախագիծը հաստատվել է Ֆրանսիայի ժառանգության և ճարտարապետության ազգային հանձնաժողովի կողմից: Այս մասին Известия-ի փոխանցմամբ գրում է France Info-ն:
Պարզաբանվում է, որ աշխատանքները կատարվելու են տաճարի տանիքի կաղնու կարկասի հետ կապված, որի մի մասը այրվել է 2019-ին լայնածավալ հրդեհի ժամանակ:
«Հիմա մենք կկարողանանք վճռականորեն շարժվել դեպի կարկասի վերականգնում»,- ասել է հանձնաժողովի նախագահ Ժան Լուի Ժորժելինը:
Նշվում է, որ նախագծի ճարտարապետներն են Ֆիլիպ Վիլնեն, Ռեմի Ֆրոմոնտը և Պասկալ Պրյունեն:
«Դիզայնը մոտ է անհետացած կարկասի գծագրին, ինչը հնարավորություն է տալիս տեսնել միջնադարյան կարկասի ֆորմալ հատկությունները և դրա պատմական խորությունը», - նշված է փաստաթղթում: