Պենտագոնի ղեկավարն իր վրացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի ագրեսիայի դեմ շարունաելու է ամրապնդել Վրաստանի պաշտպանական կարողությունները
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իր վրացի գործընկերոջ՝ Ջուանշեր Բուրչուլաձեի հետ ունեցած հեռախոսազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում «Ռուսաստանի կողմից առկա ագրեսիայի» դեմ Վրաստանի պաշտպանական կարողությունների զարգացման հարցում, հաղորդում է ТАСС-ը:
«Պենտագոնը հավատարիմ է Ռուսաստանի կողմից դրսևորվող ագրեսիայի և թշնամական ազդեցության դեմ Վրաստանի պաշտպանական կարողություններն ամրապնդելուն»,- ըստ Պենտագոնի տարածած հաղորդագրության՝ ասել է ամերիկացի պաշտոնյան:
Վրաստանի պաշտպանության նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել Վրաստանի ռազմական արդիականացման հարցում ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցության և բարեփոխումների իրականացման ուղղությամբ գործադրվող ջանքերի համար:
Բուրչուլաձեն նաև շեշտել է Ռուսաստանի կողմից Վրաստանի անվտանգության նկատմամբ սպառնալիքների առկայությունը: