Добавить новость
World News





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


Ակնկալվում է 50-ից ավելի հայ գերիների վերադարձ․ փաստաբան. armtimes.com

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների վերաբերյալ փաստաբանների կողմից ներկայացված միջանկյալ միջոցներ կիրառելու դիմումների քանակը մոտենում է 80-ի։ Նրանց մի մասի՝ շուրջ 15-ի վերաբերյալ նաեւ գանգատներ են ներկայացվել Եվրոպական դատարան։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով, որ իրենց վստահորդների մեջ կան նաեւ զոհված քաղաքացիական անձինք, որոնց դիակները կամ վերադարձվել են, կամ սպասվում է, որ կվերադարձվեն։

Սիրանուշ Սահակյանը նշեց, որ հայրենիք վերադարձված 45 գերիներից բացի, ակնկալվում է առնվազն 50-ից ավելի գերեվարված անձանց վերադարձ։ «Մեզ հայտնի չեն ժամկետները, բայց չեմ կարծում, որ հաստատված դեպքերով դա շատ ժամանակ պահանջի, առավել խնդրահարույց են լինելու այն աշխատանքները, որոնք միտված են դեռեւս չբացահայտված անձանց փաստաթղթավորելուն, որովհետեւ կա ռիսկ, որ ընթացող գործողություններով Ադրբեջանը դիրքորոշում կարտահայտի, կոնկրետ խմբաքանակ կընդունի, եւ միգուցե պրոցեսը փակված հայտարարի, մինչդեռ մենք փաստերի ստուգման մակարդակում շարունակենք հայտնաբերել գերեվարման դեպքեր»։

Ըստ Սահակյանի՝ աշխատանքներ են տարվում Հադրութի շրջանի Հին թաղեր եւ Խծաբերդ գյուղերում օրերս տեղի ունեցած մարտերի ժամանակ անձանց գերեվարության հանգամանքները լիարժեք ճշտելու համար։ «Այս պահին մենք ունենք 11 հոգանոց խումբ, որոնց խնդիրներով զբաղվում ենք, արդեն կան ապացույցներ, որի հիման վրա կարող ենք խոսել գերեվարության մասին»,- ասաց փաստաբանը։

Այսօր առավոտյան հրապարակումներ եղան այն մասին, որ երեկ երեկոյան ադրբեջանցիների կողմից եւս 2 հայ գերեվարվել է Զանգելանի շրջանում։ Նշվածի վերաբերյալ, սակայն, փաստաբանը հստակ տեղեկություններ չուներ․ «Այդ մասին լսել ենք, բայց առնվազն այն խմբի տեղակայման վայրը, որի հարցերով մենք զբաղվում ենք, հստակ գիտենք, իսկ դա եւ Զանգելանը իրարից բավականին հեռու են, ուստի առնվազն մեր խումբը չի կարող գերեվարված լինել Զանգելանում, իսկ թե կան խմբեր, որոնց իրենք գերեվարել եւ տարել են Զանգելան կամ անտառներում մնացած մարդիկ կան, որ տեղաշարժման արդյունքում հայտնվել են այդտեղ, եւս հավանական է, բայց Հադրութի գյուղերում տեղի ունեցող միջադեպի մեզ հայտնի անձինք չեն հայտնվել եւ չէին կարող հայտնված լինել Զանգելանում»։

Խոսելով հայրենիք վերադարձածների մասին՝ Սիրանուշ Սահակյանը նշեց, որ նրանց առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն։ Ինչ վերաբերում է առայժմ Ադրբեջանում պահվող հայ գերիների առողջական վիճակին, դրա մասին ստացվող տեղեկությունները դեկլարատիվ բնույթ են կրում եւ վստահելի չեն․ «Ադրբեջանում պահվողների առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը բարձր հուսալիություն եւ արժանահավատություն չունի, ոչ ամբողջական եւ ոչ փաստաթղթավորված տեղեկատվություն է, միակ ապահովությունը այն է, որ ՄԻԵԴ-ում ընթացող գործընթաց կա, եւ անձինք դրա հսկողության տակ են, իսկ մնացյալ մանրամասները պարզաբանվում են անձանց վերադարձից հետո, երբ հնարավոր է լինում վիճակի նկարագրություն անել»։

Փաստաբանի խոսքով՝ անձանց վերադարձը չի բացառում իրավական հետագա գործընթացները ՄԻԵԴ-ում․ «Ավելին, նույնիսկ մինչ հայրենադարձումը մենք հաստատել ենք վատ վերաբերմունքի եւ խոշտանգման դեպքեր, այժմ տեղեկատվությունը լրացնելու ենք նաեւ ականատեսների վկայություններով, բուժզննության արդյունքներով ենք օբյեկտիվ տվյալներ արձանագրելու, որից հետո նշված անձանց հետ քննարկելով, իրենց անվտանգության նկատառումները հաշվի առնելով՝ որոշելու ենք հետագա գործընթացների ռազմավարությունը»։

Հիշեցնենք՝ երեկ՝ դեկտեմբերի 14-ին, «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով մեկնարկել է գերիների փոխանակումը։ Հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել 12, ադրբեջանական կողմը Հայաստանին՝ 45 անձի։ Հայաստան վերադարձածների թվում են նախքան պատերազմը գերեվարված հայ զինծառայողներ Արսեն Բաղդասարյանը, Արայիկ Ղազարյանը, սպա Գուրգեն Ալավերդյանը, քաղաքացիական անձինք Կարեն Ղազարյանը եւ Նարեկ Սարդարյանը։ Նրանք գերեվարվել էին տարբեր տարիներին տարբեր հանգամանքներում։ Սիրանուշ Սահակյանը տեղեկացրեց նաեւ, որ մինչ պատերազմը գերեվարված հայ անձինք Ադրբեջանում այլեւս չկան։

The post Ակնկալվում է 50-ից ավելի հայ գերիների վերադարձ․ փաստաբան. armtimes.com appeared first on ԳԱԼԱ.





Загрузка...

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net