Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա
![Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա](https://cdn1.img.armeniasputnik.am/images/07e4/0a/0f/24927720.jpg)
Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից հրթիռակոծված Ղազանչեցոց եկեղեցին ոչ միայն կվերականգնվի, այլ նաև նախկինում եղած բացթողումները կշտկվեն։ Եկեղեցին արդեն 2 անգամ վերականգնած ճարտարապետը մարտական է տրամադրված և խոստանում է` հաջորդ տարի այն արդեն իսկ պատրաստ կլինի այցելուներ ընդունել։