ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1 000 000-ը. Worldometers
Միացյալ Նահանգներում «Քովիդ-19» կորոնավիրուսով վարակվածների թիվը համաճարակի բռնկման պահից ի վեր հասել է 1 002 868-ի: Այս մասին վկայում են worldometers կայքի տվյալները:
ԱՄՆ ողջ աշխարհում առաջատարն է ինչպես վարակվածների, այնպես էլ կորոնավիրուսից մահացության ցուցանիշով: Երկրում մահացել է 56 373 մարդ: Ներկա պահին ակտիվ վարակակիր են 809 030-ը: Մեկ օրում մահվան 960 և վարակման 15 708 նոր դեպք է արձանագրվել:
Ողջ աշխարհում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացել է 210 589 մարդ, վարակվել՝ 3 050 400-ը, ապաքինվել՝ 916 986-ը: