Պարագվայի բանտից 75 կալանավոր է փախել, որոնք Բրազիլիայի խոշորագույն և ամենավտանգավոր հանցախումբն են
Պարագվայում առնվազն 75 կալանավոր է փախել բանտից ստորգետնյա թունելի միջոցով: Ինչպես հայտնում է CNN-ը, փախուստը տեղի է ունեցել կիրակի:
Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ փախուստի դիմած բանտարկյալների մեծամասնությունը բրազիլական PPC (Primeiro Comando da Capital) հանցախմբի անդամներ են: ՆԳ նախարար Էուկլիդես Ասեվեդուն նրանց բնութագրել է որպես «չափազանց վտանգավոր» և նշել, որ նրանցից ոմանք գուցե արդեն հասել են Բրազիլիա:
Նրա խոսքով՝ Բրազիլիայի հետ սահմանային Պեդրո Խուան Կաբալյերո քաղաքի ոստիկանությունը, որտեղ էլ գտնվում է բանտը, առավելագույն զգոնության է բերվել զանգվածային փախուստից հետո:
Ըստ պաշտոնական տվյալների՝ PCC հանցախումբը Բրազիլիայի խոշորագույն, ամենավտանգավոր և ամենալավ կազմակերպված հանցավոր խմբավորում է: