Անգլիայում LEGO-ի սիրահար ամուսնական զույգը 25 տարի շարունակ հսկայական քանդակներ է պատրաստում սուրբծննդյան թեմայով (լուսանկարներ, տեսանյութ)
Անգլիայի արևելքում գտնվող Քեմբրիջշիր կոմսության Հանթինգդոն առևտրային քաղաքում բնակվող Մայք Էդդիս և Քեթրին Ուեյթման ամուսինները 25 տարի շարունակ LEGO-ի խորանարդիկներից սուրբծննդյան թեմայով զարմանահրաշ քանդակներ են պատրաստում, հայտնում է Daily Mail պարբերականը:
Այս տարի քանդակների պատրաստման 25-ամյակի առիթով զույգը որոշել է երբևէ հավաքած քանդակներից ամենամեծը պատրաստել և արդյունքում լույսերով, գործող վերելակներով, գնացքներով ալպյան լեռնադահուկային հանգստավայր է ստացել:
50 տարի շարունակ LEGO-ի խորանարդիկներ հավաքած զույգի խոսքով` սուրբծննդյան տոնավաճառ, գերմանական միջնադարյան քաղաք, շվեյցարական տոնական շալեներ, Սանտայի համար նախատեսված տուն ու արտադրամաս, գնացք, եկեղեցի ներառող այս քանդակն իրենց պատրաստածներից ամենաբարդը չէ, սակայն ամենամեծն է:
Զույգը նշում է, որ պատրաստելիս հրահանգներից չեն օգտվում, նախընտրում են ամեն բան իրենց հաշվարկներով ու հայեցողությամբ անել:
Գրեթե 2,5 մետր բարձրությամբ և նույնքան լայնությամբ, սենյակի կեսը զբաղեցնող քանդակի պատրաստման համար LEGO-ի մոտավորապես 400 000 խորանարդիկ է օգտագործվել:
2015 թվական
2014 թվական
2012 թվական
2011 թվական
2009 թվական
2010 թվական
2006 թվական
2004 թվական
2005 թվական
2000 թվական
1999 թվական
1996 թվական
1995 թվական