Նոր մանրամասներ են հայտնի դարձել Դոմինիկանայում տասնյակ ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարից (տեսանյութ)
Դոմինիկյան Հանրապետությունում կողաշրջված զբոսաշրջային ավտոբուսում ՌԴ 39 քաղաքացիներ են եղել, որոնցից մի քանիսը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Այս մասին հաղորդում է Վենեսուելայում ՌԴ դեսպանատունը, գրում է ТАСС-ը:
«Մեր քաղաքացիների շրջանում զոհեր չկան»,- տեղեկացրել են դեսպանատնից:
Տուժածներին հոսպիտալացրել են, նրանցից ոմանք վերակենդանացման բաժանմունքներում են, մյուսներին տեղափոխել են տարբեր հյուրանոցներ:
Արդեն հայտնել էինք, որ Դոմինիկյան Հանրապետությունում ավտոբուս է կողաշրջվել, որը տեղափոխելիս է եղել 60 զբոսաշջիկի: Diario Libre պարբերականի տվյալներով՝ ավտովթարը տեղի է ունեցել օդանավակայանի ճանապարհին, այն բախվել է բեռնատարի և կողաշրջվել:
Վթարի վայրում աշխատանքներ են տանում ոստիկաններն ու բժիշկները: