Իրանից Ադրբեջան թմրանյութերի խմբաքանակի ներկրման փորձ է կանխվել
Կանխվել է Իրանից Ադրբեջան թմրանյութերի խմբաքանակի մուտքը: Այս մասին տեղեկացնում է realtv.az կայքը:
Թմրանյութն իրենց հետ բերող անձանց արգելվել է հատել սահմանը: Դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական սահմանամերձ Յուսիֆլի գյուղի մոտակայքում:
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տվյալներով՝ սահմանապահները հայտնաբերել են երկու սահմանախախտի, որոնք, իրենց տեսնելով, նետել են իրենց մոտ եղած իրերը:
Իրերը նույնպես հայտնաբերվել են, որոնց միջից գտնվել են 15 կիլոգրամ 445 գրամ թմրանյութեր և «Մեթադոն-40» հոգեմետ դեղամիջոցի 580 հատ հաբ: