«Ընթանում է առևտուր իշխանությունների և սորոսականների միջև. որպես Ամուլսարի թեմայի լռեցման գին՝ նշվում է «Սորոսի ծռերի» ազատ արձակումը». Նարեկ Մայլյան
«Ամուլսարի թեմայի շուրջ ընթանում է շատ լուրջ առևտուր իշխանությունների և սորոսականների միջև, մարդկանց, ովքեր վարձատրվում են Սորոսի գրասենյակի կողմից»: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը:
Նա նշեց, որ այդ նույն օրակարգի շուրջ է նաև «Սորոսի ծռերի» և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: «Ըստ իմ աղբյուրների`որպես Ամուլսարի թեմայի կասեցման, բնապահպանական ցույց չանելու, թեման լռեցնելու գին նշվում է նաև ահաբակիչ մարդասպանների ազատ արձակումը: Նկատի ունեմ՝ Սորոսի ծռերին, քանի որ «Սասնա ծռեր» բառակապակցությունը նրանց դեպքում վաղուց այլևս չեմ կիրառում, նրանք էպոսի հետ կապ չունեն»,-ասաց նա:
Նարեկ Մալյանը նշեց, որ իշխանության համար Ամուլսարի հարցը շատ անկյունաքարային է և իշխանությունն ամեն ինչ անում է ու ամեն գնով փորձում է այս հարցը լուծել: «Այս դեպքում նրանց արագ օգնության են գալիս սորոսականները, ովքեր իրականում հանդիսանում են այդ Ամուլսարի հարցը ռադիկալացնողր»,-ասաց նա:
Մալյանն ասաց նաև, որ ամեն ինչ կանի, որ այդ առևտուրը չստացվի, որովհետև «սորոսականները», օգտագործելով իրենց լծակները, ռեսուրսները, հավերժ շատնաժի և սպառնալիքի լեզվով խոսելով, իշխանությանը միշտ ինչ-որ բաներ են պարտադրում:
Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որտեղ Ջերմուկի և հարակից բնակավայրերի բնակիչներին զգուշացրել էր, որ «սորոսականները» փորձում են, այսպես ասած, «իրենցով անել» Ամուլսարի խնդիրը: