«Նիկոլ Փաշինյանին ևս տհաճ չեն ոստիկանական բռնի գործողությունները». իրավապաշտպան
«Նախորդ բախումը, որ տեղի ունեցավ Իջևանում, ինձ թվաց, թե ոստիկանությունն իսկապես զոհաբերությունների է գնում, քանի որ մեկ տասնյակից ավելի ոստիկաններ վիրավորվել էին, բայց այստեղ ոստիկանների ագրեսիան այնքան մեծ էր, որ մենք տեսանք՝ ինչպիսի վայրագություններ արեցին նրանք»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում այս կարծիքը հայտնեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շուրջ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումներին:
«Մտահոգիչն ինձ համար այն է, որ վարչապետը թույլ է տալիս այդ ամեն ինչը, ոստիկանությունը կրկին ստանձնում է առաջին պլանի դեր, որ հարցերը կարգավորվելու են ոստիկանության միջոցով»,- նշեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանին ևս տհաճ չեն ոստիկանական բռնի գործողությունները.
«Ի՞նչ հեղափոխության մասին կարող է խոսք լինել մեկ տարի անց, եթե դու ոստիկանության ուժերը գործի ես դնում ակտիվիստների կամ ժողովրդի դեմ»:
Իրավապաշտպանը կարծում է՝ ոստիկանները, որոնք բռնություններ էին գործադրել, իրենք պետք է պատասխանատվության ենթարկվեն.
«Իսկ ե՞րբ է ոստիկանությունը խոստովանել, որ ինքը բռնության է ենթարկել որևէ մեկին, որ հիմա խոստովանի»,- ընդգծեց նա:
The post «Նիկոլ Փաշինյանին ևս տհաճ չեն ոստիկանական բռնի գործողությունները». իրավապաշտպան appeared first on ԳԱԼԱ.