Նահանջի տեղ չունենք ոչ մի քայլ, մեզ բռնի ուժով հանեն, մեր ընտանիքներն են գալու. Ամուլսարի պահակակետում հերթապահող (տեսանյութ)
Եթե Ամուլսարի պահակակետից մեզ բռնի ուժով հեռացնեն, ապա մեր ընտանիքները կգան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ամուլսարի պահակակետում հերթապահող քաղաքացին:
«Ինչո՞ւ են մեզ այստեղից հեռացնելու, որ մաքրության համար կանգնա՞ծ ենք, չենք սպասում, որ կառավարաւթյունը նման գործողություն կիրականացնի»,-ասաց նա: Հարցին, թե եթե հանքը շահագործվի, ապա որն է լինելու իրենց հետագա գործողությունը, բնակիչն ասաց.
«Նահանջի տեղ չունենք ոչ մի քայլ, մեզ բռնի ուժով կհանեն, մեր ընտանիքներն են գալու, հետո տատի ու պապիներն են գալու, սա կյանքի ու մահվան խնդիր է: Այսինքն՝ եթե ես այստեղ պետք է ապրեմ՝ իմ ու իմ ընտանիքի անդմաների առողջությունը փչացնելով, ես ինչո՞ւ պետք է այստեղ ապրեմ, բայց ո՞ւր թողնենքմ գնանք:
Փորձագետն ասում է՝ վնասակար ջուրը Սևան չի գնա, ո՞նց չի գնա: Անցած տարի փոշոտ խոտը, ծանր մետաղներով հարստացած, որ բերեցինք ու անասունը կերավ, կովեր սատկեցին, կովեր հիվանդացա, ոչ մի տարի նման դեպք չի եղել, կովից լավ «փորձագետ»»:
Առավել մանարամասն՝ տեսանյութում: