Բաշար ալ-Ասադը Դամասկոսում ընդունել է Ռուսաստանի պատվիրակությանը
Դմիտրի Սաբլինը «Զինվորական եղբայրություն» վետերանների հասարակական կազմակերպության փոխնախագահն է, բազմաթիվ անգամներ եղել է Սիրիայում:
Սիրիայում 8 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմում՝ վերջին շրջանում, Ասադի ուժերը Ռուսաստանի ու Իրանի աջակցությամբ հաջողության են հասնում ընդդիմադիր ուժերի դեմ պայքարում: Ապրիլի վերջերից նրանք ռազմական գործողություններ են վարում երկրի հյուսիս-արևմուտքում: Ընդդիմադիրների հենակետը հանդիսացող Իդլիբ նահանգում վերջին օրերին Ասադի ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խան Շեյխուն քաղաքը: