ԵԱՀԿ դիտարկումը Օմարի լեռնանցքում անցել է ըստ ժամանակացույցի
Արցախի արտգործնախարարարության հաղորդագրության համաձայն՝ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:
Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը դիտարկումն իրականացրել է Արցախի Պաշտպանության բանակի դիրքերից: