ԿԳՄՍ նախարարությունը գումար չի հատկացրել երաժշտական ակադեմիային.փոխնախարարը հանդիպեց ակադեմիայի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց բողոքի ակցիա է ընթանում: «Զարթոնք» ամառային միջազգային երաժշտական ակադեմիայի կազմակերպիչները նշում են, որ նախարարությունը համաֆինանսավորման գումար չի հատկացրել:
«Զարթոնք» ամառային միջազգային երաժշտական ակադեմիան գործել է օգոստոսի 4-18-ը Վանաձորում՝ կանադահայ, «Ագդել Արմենյան» հիմնադրամի նախագահ Վան Արմենյանի նախաձեռնությամբ:
«Զարթոնք» միջազգային երաժշտական ակադեմիայի նպատակը պատանի երաժիշտներին աջակցելն է` ավելի զարգացնելու իրենց տաղանդը: Ամառային ակադեմիա հյուրընկալվել են շուրջ 3 տասնյակ պատանի երաժիշտներ: