Marvel Studios-ի ղեկավար Քևին Ֆայգին այլևս հանդես չի գա որպես «Սարդ մարդու» մասին ֆիլմերի պրոդյուսեր. Sony Pictures
Marvel Studios-ի ղեկավար Քևին Ֆայգին այլևս հանդես չի գա որպես «Սարդ մարդու» մասին ֆիլմերի պրոդյուսեր, քանի որ չի կարողացել ֆինանսական համաձայնության գալ Sony Pictures ստուդիայի հետ, որը նկարահանել է ֆրանշիզի հերթական մասը, գրում է BBC-ն:
«Մենք հիասթափված ենք, սակայն հարգում ենք Disney-ի որոշումն առ այն, որ Ֆայգին այլևս չի լինի հաջորդ «Սարդ մարդը» մարտաֆիլմի առաջատար պրոդյուսերը»,- հայտարարել է Sony Pictures-ի ներկայացուցիչը և հույս հայտնել, որ Disney-ն ապագայում կփոխի իր մտադրությունը:
«Քևինը հիանալի անձնավորություն է, և մենք շնորհակալ ենք նրան օգնության համար: Մենք պարտական ենք նրան իր ցուցաբերած աջակցության համար, բայց այժմ այդ ամենն ինքներս կշարունակենք»,- նշված է ընկերության Twitter-ի գրառման մեջ:
Աղբյուրի տեղեկություններով՝ տարաձայնությունների պատճառ է հանդիսացել գումարը: Disney-ում ցանկացել են, որ «Սարդ մարդու» մասին հետագա ֆիլմերը հավասարաչափ ֆինանսավորեն Sony-ն և Marvel-ը, և շահույթը բաշխվի հավասարապես:
Այնուհանդերձ, Sony կինոընկերությունը չի ցանկացել կիսել իր ամենահաջողված ֆրանշիզից ստացված եկամուտը և Disney-ին առաջարկել է պահպանել նախորդ համաձայնությունը, որի համաձայն՝ Disney-ին բաժին է հասնում ողջ հասույթի միայն հինգ տոկոսը:
Աղբյուրի հաղորդմամբ` երիտասարդ դերասան Թոմ Հոլանդի գլխավոր դերակատարմամբ «Սարդ մարդը. Տնից հեռու» ֆիլմը, որը թողարկվել է 2019 թվականին, դարձել է Sony Pictures-ի ամենաշահութաբեր ֆիլմերից մեկը, ուստի ստուդիան իմաստ չի տեսել Marvel-ի հետ հետագա համագործակցության մեջ։
Much of today’s news about Spider-Man has mischaracterized recent discussions about Kevin Feige’s involvement in the franchise. We are disappointed, but respect Disney’s decision not to have him continue as a lead producer of our next live action Spider-Man film. (1/3)
— Sony Pictures (@SonyPictures) August 21, 2019
We hope this might change in the future, but understand that the many new responsibilities that Disney has given him – including all their newly added Marvel properties – do not allow time for him to work on IP they do not own. (2/3)
— Sony Pictures (@SonyPictures) August 21, 2019
Kevin is terrific and we are grateful for his help and guidance and appreciate the path he has helped put us on, which we will continue. (3/3)
— Sony Pictures (@SonyPictures) August 21, 2019