Թաիլանդի թագավորն ապաստան է տվել սովից փրկված 13 շներին (լուսանկար)
Թաիլանդի թագավոր Մահա Վաջիրալոնգկոնն իր պաշտպանության տակ է առել սովից փրկված և հյուծված 13 գերմանական դոգերին, որոնց հայտնաբերել էին կամավորները՝ այս տեսակի շների բուծմամբ զբաղվող կնոջ տանը, գրում է Nation թերթի էլեկտրոնային տարբերակը:
«Նորին Մեծությունն այսօր իր ներկայացուցչին է ուղարկել ապաստարան, որտեղ շները գտնվում են երկուշաբթի օրվանից, որպեսզի նրանց տեղափոխի վերականգնողական կենտրոն»,- գրում է թերթը:
Նշենք, որ կամավորները երկուշաբթի Բանգկոկին սահմանակից տեղանքում գտնվող բնակելի տանը հայտնաբերել էին գերմանական դոգ ցեղատեսակի 13 հյուծված շան: Տանտիրուհին ասել է, որ ինքը սնանկացել է, այդ իսկ պատճառով չի կարողանում շներին կերակրել: Նա պատմել է նաև, որ օրեր առաջ շներից 3-ին թաղել է տան մոտ փորած փոսում, որոնք սատկել էին սովից: