«Չի կարելի Ղազախստանին հագցնել ամերիկյան ժողովրդավարության գլխարկը, այն ոչ մի կերպ մեզ չի համապատասխանում». Նազարբաև
Ղազախստանի առաջին նախագահ, Nur Otan կուսակցության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը վստահ է, որ Ղազախստանին չի հաջողվի «հագցնել ամերիկյան ժողովրդավարության գլխարկը»՝ նշելով, որ ժողովրդավարության զարգացման համար ժամանակ է հարկավոր, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Այս տարի կլրանա մեր (երկրի) ընդամենը 28-ամյակը, եկեք հիշենք՝ ո՞վ էինք, ի՞նչ համակարգում էինք ապրում և ինչո՞վ էինք առաջնորդվում, մեր գլխում ի՞նչ էր կատարվում: Իսկ ի՞նչ է հիմա: Սարերի ու ձորերի տարբերություն կա, ճի՞շտ է: Այնպես որ մենք երիտասարդ պետություն ենք, երիտասարդ ժողովրդավարություն, և վերցնել ու մեզ հագցնել ամերիկյան գլխարկը՝ ոչ մի կերպ մեզ չի համապատասխանում: Այս ամենի համար մեզ ժամանակ է հարկավոր, այնպիսի ժողովրդավարության համար, ինչպիսին Եվրոպայում է, ինչպես մեր որոշ հակառակորդներն են բղավում, անհրաժեշտ է, որ զարգացած հասարակություն լինի»,- ասել է Նազարբաևը կուսակցության քաղխորհրդի նիստում:
Նա նշել է, որ անհրաժեշտ է զարգացնել միջին խավը: