«Ֆոտոշոփ»-ի չարաշահում. նոր օծանելիքի գովազդային լուսանկարներում Քիմ Քարդաշյանը 6 ոտնամատ ունի (լուսանկարներ)
Երկուշաբթի ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն իր և կրտսեր քրոջ՝ Քայլի Ջեների համատեղ ստեղծած նոր օծանելիքը գովազդող լուսանկարներ է տեղադրել, որոնցից մեկում օգտատերերը նկատել են, որ Քիմը վեց ոտնամատ ունի, գրում է Daily Mail-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ լուսանկարի տեղադրումից հետո մեկնաբանությունների բաժինը հեղեղվել է օգտատերերի քննադատություններով, որոնցում 38-ամյա Քիմին մեղադրել են «Ֆոտոշոփ» ծրագրի «ձախողման» համար:
Լուսանկարում, որը քննադատությունների ալիք է բարձրացրել, Քիմը և Քայլին կրում են համապատասխանաբար կապույտ և մանուշակագույն կիպ հանդերձներ: Քույրերը միանման վառ դիմահարդարմամբ և երկար ու ալիքաձև մազերով են:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, սա առաջին դեպքը չէ, երբ Քիմին մեղադրում են «Ֆոտոշոփ» ծրագրից օգտվելու համար, սակայն մոդելը հազվադեպ է պատասխանում «Ֆոտոշոփ»-ի վերաբերյալ հարցերին ու մեղադրանքներին:
Քարդաշյան-Ջեներ քույրերի նոր օծանելիքը կթողարկվի այս ուրբաթ: